Աղետին աջակցել է նաև սիստեմատիկ անտառահատումը, մենք կզբաղվենք այդ մարդկանցով. Մամուկա Բախտաձե
Ճուբերի գյուղի աղետը մեզ մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ հարկավոր է ամեն տեղ ունենալ արագ արձագանքման համակարգեր,-այս մասին հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն, որը այցելել է Ճուբերի և տեղում ծանոթացել իրավիճակի հետ:
Նրա խոսքերով ճանապարհի վերականգնման աշխատանքները կվերսկսեն ջրի մակարդակի նվազելուց հետո:
«Այս պահին սպասում ենք ջրի մակարդակի նվազեցմանը, որից հետո կսկսենք ճանապարհի վերականգնման աշխատանքները: Բնակիչները ապահովված են խմելու ջրով, սնունդով և դեղորայքով, ինչպես նաև մի քանիսին դուրս ենք բերել իրենց տներից:
Այս դեպքը մեզ մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ հարկավոր է ամեն տեղ ունենալ արագ արձագանքման համակարգեր, այսօրվա դրությամբ դրանք մոնտաժված են երկու վայրում»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Վարչապետի գնահատմամբ աղետը առաջացել է մեծ քանակությամբ տեղումների պատճառով:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն գտնվում է Ճուբերի գյուղում: Աղետի գոտի վարչապետի հետ միասին մեկնել են նաև տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցխիթիշվիլին և շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին: Տեղում գտնվում է նաև վերաբնակեցման նախարար Սոզար Սուբարին:
Հեղինակ -
Edgar Barsegyan