Աղետի հետեւանքով վնասված դպրոցների տանիքների վերականգնման աշխատանքները շարունակվում են
Աղետի հետեւանքով վնասված դպրոցների տանիքների վերականգնման աշխատանքները շարունակվում են

Կրթության նախարարության տեղեկացմամբ, Կրթական և գիտական ​​ենթակառուցվածքների զարգացման գործակալությունը շարունակական վերականգնողական աշխատանքներ է իրականացնում աղետից տուժած դպրոցների տանիքներում։

Գերատեսչության տվյալներով, այս տարվա մարտին եւ ապրիլին ուժեղ քամու և անձրեւների հետևանքով վնասվել են Կախեթիի, Քվեմո Քարթլիի եւ Սամցխե-Ջավախքի 11 հանրակրթական դպրոցի տանիքներ։

«Գործակալությունը օպտիմալ կարճ ժամանակում իրականացրել է առկա իրավիճակի ամբողջական վերլուծություն եւ սկսել է իրականացնել վերականգնողական աշխատանքներ։ Ընթացիկ գործընթացին տեղում ծանոթացել է Կրթական և գիտական ​​ենթակառուցվածքների զարգացման գործակալության տնօրեն Լևան Սուխիտաշվիլին։

Նշենք, որ աշխատանքներն իրականացվում են Վրաստանում շինարարական նորմերի ու կանոնների պահպանմամբ և կավարտվեն այս տարվա հունիսի կեսերին։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մեկուկես միլիոն լարի»,- հայտնել են կրթության նախարարությունից։

Թողնել մեկնաբանություն