Աղդամում բացվել է թուրք-ռուսական համատեղ կենտրոնը, որն իրականացնելու է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մոնիտորինգ
Աղդամում բացվել է թուրք-ռուսական համատեղ կենտրոնը, որն իրականացնելու է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մոնիտորինգ:
Ինչպես գրում է ադրբեջանական «Տրենդ» գործակալությունը, կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար, Յունուս Էմրե Ղարաոսմանօղլուն և Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:
Կենտրոնում կտեղակայվեն 38 թուրք սպաներ և մեկ գեներալ, ինչպես նաև ռուս զինծառայողներ:
Դիտարկման միասնական կենտրոնի տարածքը 4 հա է:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նրա անվտանգությունը ապահովելու է ադրբեջանական բանակը: