Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եզրափակիչ եռյակը
Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եզրափակիչ եռյակը

Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան պաշտոնական կայքում հրապարակել է 2017թ․ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եզրափակիչ եռյակը․ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (Գաբոն, «Բորուսիա Դորտմունդ»), Մոհամեդ Սալահ (Եգիպտոս, «Լիվերպուլ»), Սադիո Մանե (Սենեգալ, «Լիվերպուլ»)։

Հաղթողը կորոշվի փորձագետների և աֆրիկյան երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչների քվեարկությամբ։

2016թ․ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել անգլիական «Լեսթեր Սիթիի» և Ալժիրի հավաքականի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը։