Աֆղանստանում տեղի է ունեցել երկրորդ պայթյունը
Աֆղանստանում տեղի է ունեցել երկրորդ պայթյունը

Աֆղանստանում տեղի է ունեցել երկրորդ պայթյունը: Զոհվել է 7 և վիրավորվել 10 մարդ: Այս անգամ հարձակումը տեղի է ունեցել երկրի հյուրիս արևելյան շրջանում գտնվող Բագլանի շրջանում: Թիրախը կրկին ընտրողների գրանցման կենտրոնն էր:

Մի քանի ժամ առաջ համանման կենտրոնի վրա հարձակվել էին Աֆղանստանի մայրաքաղաքում: Քաբուլում զոհվել էր 31 մարդ, ևս 57-ը վիրավորվել էր:

Հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ մեկ իր վրա չի վերցրել: Դրա հետ մեկտեղ «Թալիբան» շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ նշված է, որ հարձակումը իրենց անդամների կողմից չի կատարվել: