Աֆղանստանում, մահապարտ ահաբեկչի հարձակման արդյունքում զոհվել է առնվազն 31 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել Քաբուլում, ընտրողների գրանցման կենտրոնում: Տեղական մամուլի լրատվությամբ տուժել են տասնյակ քաղաքացիներ:
Հարձակման պատասխանատվությունը դեռ.ս ոչ մեկ իր վրա չի վերցրել: Դրա հետ մեկտեղ «Թալիբան» շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ նշված է, որ հարձակումը իրենց անդամների կողմից չի կատարվել:
Իշխանությունների հայտարարությամբ, մահապարտ ահաբեկիչը մոտեցել է ընտրողների գրանցման կենտրոնին, որտեղ տասնյակ մարդիկ հերթ էին կանգնած անձը հաստատող վկայականը վերցնելու համար:
Հիվանդանոցից հայտնել են, որ այս պահին բուժվում է 57 մարդ:
Հեղինակ -
Edgar Barsegyan