Աֆղանստանում մարզադաշտի վրա հարձակման հետևանքով կան զոհեր
Աֆղանստանում մարզադաշտի վրա հարձակման հետևանքով կան զոհեր

Աֆղանստանում իրականացվել է ահաբեկչական հարձակում: Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, տուժել՝ 23-ը: Զոհերի ճշգրիտ թիվը դեռևս չի կոնկրետացվում: Տեղի մամուլի տեղեկությամբ, մարզադաշտում անցկացված միջոցառմանը ներկա էր մոտ հազար մարդ, ուստի զոհերի թիվը հնարավոր է ավելանա:

Երկու պայթյուն է որոտացել Հելմանդի նահանգի Լաշկարգահ քաղաքում: Ինչպես տեղեկացնում է տեղի մամուլը, մարզադաշտում ֆերմերների օրվա կապակցությամբ անցկացված միջոցառմանը տեղի ունեցած երկու պայթյունների ժամանակ տուժել են նահանգի նահանգապետը և մի քանի բարձրպաշտոնյա: Զոհերի թվում կա մեկ իրավապահ:

Տեղի ունեցածի պատասխանատվությունը դեռևս որևէ ծայրահեղական խմբավորում չի ստանձնել: