Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերը լիկվիդացրել են «Թալիբան» շարժման 34 անդամի, իսկ 15-ին ձերբակալել են: Այս մասին տեղական մամուլը փոխանցում է երկրի անվտանգության ուժերին հենվելով: Ինչպես հայտնի է վերջին 24 ժամվա ընթացքում, ողջ երկրի մասշտաբով իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում ուժայիններին հաջողվել է առգրավվել զենք և զինամթերք, ինչպես նաև ոչնչացվել է մի քանի օբյեկտ: Բացի այդ, Աֆղանստանի օդային ուժերի ներկայացուցիչները «Թալիբանի» դիրքերի ուղղությամբ իրականացրել են 8 ավիահարված:
Այս պահին հատուկ գործողությունը շարունակվում է երկրի ողջ տարածքով: Թալիբան շարժումը վերահսկում է երկրի տարածքի 12 տոկոսը:
Հեղինակ -
Edgar Barsegyan