Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 900-ը
Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 900-ը

Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 900-ը։ Այս մասին հաղորդում է The Independent-ը։

Աղետի ժամանակ վիրավորվել է 3000 քաղաքացի։ Աֆղանստանում փրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են։

Թալիբանի կառավարության ներկայացուցիչների խոսքով՝ փրկարարները շարունակում են տարհանել վիրավորներին, և զոհվածների և վիրավորների թիվը կարող է փոխվել։

Տեղեկատվության համար՝ օգոստոսի 31-ի գիշերը տեղի է ունեցել 6.0 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գրանցվել է երկրի լեռնային հատվածում։ Արդյունքում ավերվել են գյուղեր։ Զոհերի մի մասը մի քանի ժամ անցկացրել է փլատակների տակ։ Երկրաշարժը որոշ շրջաններում սողանքներ է առաջացրել, ճանապարհները փակվել են։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ստեղծված իրավիճակից ելնելով՝ թալիբները դիմել են միջազգային հանրությանը օգնության համար։