Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ, վիրավորվել՝ մինչև 260-ը
Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ, վիրավորվել՝ մինչև 260-ը

Ռոյթերսը հայտնում է, որ Աֆղանստանում տեղի ունեցած 6.3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ, վիրավորվել՝ մինչև 260-ը։

Երկրաշարժը տեղի է ունեցել Աֆղանստանի հյուսիսում՝ ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկի մոտ։ Էպիկենտրոնը գտնվել է Մազարի Շարիֆի մոտակայքում, որի բնակչությունը կազմում է մոտ 523,000 մարդ։

Պաշտոնյաները կանխատեսում են, որ զոհերի թիվը կաճի։

Տեղեկատվության համար՝ այս տարվա օգոստոսին Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 2,200 մարդ, վիրավորվել են հազարավոր մարդիկ։