Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 622 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1500-ը
Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 622 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1500-ը

Ռոյթերսի տվյալներով՝ Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 622 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1500-ը։

6.0 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի օրը տեղական ժամանակով ժամը 23:47-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Ջալալաբադից՝ երկրի հինգերորդ խոշորագույն քաղաքից, 27 կմ հեռավորության վրա։

Այժմ որոնողական-փրկարարական աշխատանքներ են ընթանում։ Աֆղանստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Կունար նահանգի երեք գյուղեր ամբողջությամբ ավերվել են, իսկ մյուսները զգալի վնասներ են կրել։ Կառավարության պաշտոնյաների տվյալներով՝ նախնական հաղորդագրություններում նշվում է, որ մեկ գյուղում մահացել է 30 մարդ, իսկ հարյուրավոր վիրավորներ հոսպիտալացվել են։