Աֆղանստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ: 250 մանդատից բաղկացած գերագույն օրենսդրական մարմնում մանդատ ձեռք բերելու համար պայքարում է 2 565 թեկնածու, նրանցից 417-ը կին է: Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 07:00-ին:
Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիները ընտրատեղամասերում իրենց դիրքորոշումն են գրանգում անվտանգության խստացված նորմերի ֆոնին:
«Թալիբան» շարժման կողմից սպասվող հարձակումների պատճառով 7 հազար ընտրատեղամասից գործում է միայն 5 հազարը: Ծայրահեղական շարժումը դեմ է երկրում անցկացվող խորհրդարանական ընտրություններին: Շարժումը տարածել է նաև հատուկ զգուշացում, որի համաձայն ուսանողները և մանկավարժները չպետք է մասնակցեն ընտրություններին:
Այս ընթացքում «Թալիբանի» կազմակերպած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 10 թեկնածու:
Նշված իրավիճակից ելնելով, ընտրատեղամասերում անվտանգության մասին հոգում է ավելի քան 50 հազար իրավապահ: