Աֆղանստանում ԱՄՆ-ի օդուժի ռմբակոծության հետևանքով սպանվել է «Ալ-Քաիդայի» և «Թալիբանի» 20-ից ավելի զինյալ
Աֆղանստանում ԱՄՆ-ի օդուժի ռմբակոծության հետևանքով սպանվել է «Ալ-Քաիդայի» և «Թալիբանի» 20-ից ավելի զինյալ

Աֆղանստանում ԱՄՆ-ի օդուժի ռմբակոծության հետևանքով սպանվել է «Ալ-Քաիդայի» և «Թալիբանի» 20-ից ավելի զինյալ:

Ըստ աֆղանական լրատվամիջոցների, ԱՄՆ-ի ռազմական օդուժի գործողությունն իրականացվել է հարավային Հելմանդ նահանգում:

Սպանված մարտիկների թվում կա ութ օտարերկրացի, ովքեր կռվել են «Ալ-Քաիդայի» կողմում: Բացի այդ, գրոհի ժամանակ սպանվել է Թալիբանի կողմից արևմտյան Աֆղանստանի Փարահի ղեկավար նշանակած՝ Աբդուլա Բալոխը:

ԱՄՆ-ի զինված ուժերը հաստատել են, որ անցած գիշեր հարձակվել են ծայրահեղականների դիրքերի վրա ՝ Հելմանդի Նադ Ալիս շրջանում: