Աֆղանստանում 6.0 մագնիտուդով երկրաշարժից հետո առնվազն 20 մարդ զոհվել է, ավելի քան 100-ը՝ վիրավորվել
BBC-ն հաղորդում է, որ Աֆղանստանում տեղի է ունեցել 6.0 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։
Երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի օրը տեղական ժամանակով ժամը 23:47-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Ջալալաբադից՝ երկրի հինգերորդ խոշորագույն քաղաքից 27 կմ հեռավորության վրա։
Թալիբների կառավարությունը հայտարարել է, որ տասնյակ տներ են փլուզվել, և զոհերի թիվը կարող է աճել։
Թալիբանի պաշտոնյաները դիմել են օգնության գործակալություններին փրկարարական աշխատանքներին օգնելու համար, քանի որ որոշ տարածքներ հասանելի են միայն օդային ճանապարհով՝ սողանքների և ջրհեղեղների պատճառով։