Աֆղանստանի Ղազնիի գավառում պայթյունի հետևանքով զոհվել է 15 և վիրավորվել ավելի քան 20 մարդ
Աֆղանստանի Ղազնի գավառում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, ավելի քան 20 մարդ վիրավորվել է:
Աֆղանստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, տեղացիները ներկա էին Աղո Ջանի գյուղում Ղուրանի ընթերցման արարողությանը, երբ պայթել է տան մոտ կայանված ականապատված մոտոցիկլետ:
Աֆղանստանի կառավարությունում ասում են, որ զոհվածների մեծ մասը երեխաներ են, ովքեր պայթյունի ընթացքում գտնվում էին մոտոցիկլետի մոտ: Ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Վերջին երեք տարվա ընթացքում, երկրի մայրաքաղաք Քաբուլից 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ղազնի քաղաքը երկու անգամ գրավել է արմատական «Թալիբան» խմբավորումը: