Աֆղանստանը հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Պակիստանի հետ
Աֆղանստանը հայտարարում է, որ պատրաստ է բանակցություններ վարել Պակիստանի հետ,- հաղորդում է Reuters-ը։
Հրապարակման համաձայն՝ Աֆղանստանում հարձակումների հետևանքով զոհվել է 274 թալիբ, իսկ Պակիստանում՝ 55 զինվոր։
Ավիահարվածներից առաջ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել էր, որ աֆղան թալիբները «բաց պատերազմ» են հայտարարել Պակիստանին։
Տեղեկատվության համար, Պակիստանը հայտարարել է, որ թալիբները կրակ են բացել Խայբեր-Պախտունխվա նահանգի մի քանի հատվածներում, ինչը պակիստանյան զորքերին դրդել է «արագ և արդյունավետ արձագանքել՝ թշնամուն մեծ կորուստներ պատճառելով»։
Դրանից առաջ թալիբների ռազմական ստորաբաժանումը տեղեկատվություն էր տարածել, որ Աֆղանստանը պատասխան հարձակումներ է սկսել Պակիստանի սահմանային դիրքերի վրա։