Աֆղանստանը այլևս ապաստան չէ միջազգային ահաբեկիչների համար, դա անհնար կլիներ առանց վրաց զինվորականների. Ենս Ստոլտենբերգ
Աֆղանստանը այլևս ապաստան չէ միջազգային ահաբեկիչների համար, դա անհնար կլիներ առանց վրաց զինվորականների,-այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որը գտնվում էր «ՆԱՏՕ-Վրաստան համատեղ վարժանքների և գնահատման կենտրոնում» և հանդիպել է վիրավոր վրաց զինվորականների հետ:
Ենս Ստոլտենբերգը շնորհակալություն է հայտնել դաշինքի անդամ երկրների անունից վրաց զինվորականներին ծառայելու համար:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ծանոթացել է «ՆԱՏՕ-Վրաստան ուսուցում 2019»-ի ընթացքի հետ: