Աֆղանական ավիաուղիների ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ղազնիի լեռնային շրջանում
Աֆղանական ավիաուղիներին պատկանող ուղևորատար ինքնաթիռը ենթարկվել է աղետի:
Ըստ աֆղանական մամուլի, ինքնաթիռը, որը տեղափոխում էր 83 մարդու, վթարի է ենթարկվել Ղազնիի լեռնային շրջանում: «Ariana Afgan Airlines» ավիաընկերության ինքնաթիռը Քաբուլից ուղևորվում էր Հերաթ: Օդանավի ուղևորների ճակատագիրը դեռ հայտնի չէ:
Ըստ աֆղանական «Tolo News» թերթի, այն տարածքը, որտեղ տեղի է ունեցել վթարը, վերահսկվում էր արմատական թալիբան շարժման անդամները: