Ադրբեջանում Եվրամիության դեսպանատուն - Սկսվում է նոր գլուխ, մենք ուրախ ենք շարունակել համագործակցության, բարեկամության և փոխըմբռնման կամուրջներ կառուցել Եվրամիության և Ադրբեջանի միջև
Սկսվում է նոր գլուխ, մենք ուրախ ենք շարունակել համագործակցության, բարեկամության և փոխըմբռնման կամուրջներ կառուցել Եվրամիության և Ադրբեջանի միջև,- այս մասին ասվում է Ադրբեջանում Եվրամիության դեսպանատան հայտարարության մեջ։
Դեսպանատունը արձագանքում է Ադրբեջանում Եվրամիության նոր դեսպան Մարիաննա Կույունջիչի նշանակմանը։
Եվրամիության նոր դեսպանն այսօր իր հավատարմագրերը հանձնեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Խոսելով Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների մասին՝ Մարիաննա Կույունջիչը ընդգծեց էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում հաջող համագործակցությունը և նշեց, որ Եվրամիության ակտիվորեն աջակցում է տարածաշրջանային տրանսպորտային կապեր ստեղծելու նախագծերին։
Դեսպանը նշել է, որ Եվրամիության կշարունակի աջակցել Ադրբեջանին ականազերծման ոլորտում։