Ադրբեջանում, Վրաստանի պետական սահմանից 15 կիլոմետրում տեղի է ունեցել 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ,-այս մասին առաջին ալիքին փոխանցել են Իլիայի համալսարանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնից:
Երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 22:40-ին:
Թբիլիսիում զգացվել են հզոր ցնցումներ: Ցնցումները կրկնվել են մի քանի անգամ: