Ադրբեջանում, Վրաստանի դեսպանատան շենքի վրա իջեցվել է պետական դրոշը
Ադրբեջանում Վրաստանի դեսպանատան շենքի վրա իջեցվել է պետական դրոշը: Վրաստանում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել, ի պատիվ Բաթումիում, հոկտեմբերի 8-ին փլուզված շենքի հետևանքով զոհերի:
Ինչպես հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, Ադրբեջանում Վրաստանի դեսպանատանը տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություն:
Դեսպան՝ Զուրաբ Պատարաձեն, դեսպանատան դիվանագիտական կորպուսի անունից ցավակցություն հայտնեց զոհվածների ընտանիքներին:
«Բաթումիում տեղի ունեցած ողբերգությունը տխրեցրեց ամբողջ Վրաստանը: Մենք հայտնում ենք մեր խոր վիշտը մահացած յուրաքանչյուր անձի, երեխայի համար: Ցավակցում ենք նրանց ընտանիքներին և աղոթում նրանց հետ: Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր Վրաստանի համար այս շատ դժվար օրերին անկեղծորեն կիսում են մեր վիշտը և իրենց ցավակցությունն են հայտնում: Շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանի Հանրապետության իշխանություններին և հասարակ քաղաքացիներին աջակցության և մեր մեծ վիշտը կիսելու համար», – ասել է Վրաստանի դեսպանը:
Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:
Բաթումիում, մայիսի 26-ի փողոցում, հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-ի սահմաններում, բնակելի շենքի մի հատված փլուզվել է: Ինը մարդ զոհվել է, մեկը վիրավորվել: Ներքին գործերի նախարարությունը շենքի փլուզման գործով հետաքննության շրջանակներում ձերբակալել է երեք մարդու: