Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 825 նոր դեպք
Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 825 նոր դեպք: Ադրբեջանական մամուլը վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը գրում է, որ համավարակի մեկնարկից հետո երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 47 418 մարդու մոտ:
Այս պաճհի դրությամբ Ադրբեջանում կա 6151 ակտիվ դեպք: Վերջին մեկ օրում Ադրբեջանում կորոնավիրուսից զոհվել է 6 մարդ, ապաքինվել՝ 171-ը:
Համավարակի մեկնարկից հետո երկրում կորոնավիրուսի զոհ է դարձել 648 մարդ, ապաքինվել՝ 40 619-ը: Վերջին մեկ օրում թեստավորվել է ավելի քան 9000 մարդ: