Ադրբեջանում վերջին 24 ժամվա ընթացքում 49 հոգու մոտ հաստատվեց կորոնավիրուս

11:36, 30.04.2020

Ադրբեջանում վերջին 24 ժամվա ընթացքում 49 հոգու մոտ հաստատվեց կորոնավիրուս, 46-ը՝ ապաքինվել, մեկը՝ մահացել: Համապատասխան տվյալները տարածում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը՝ Նախարարների կաբինետում գործող շտաբի հիման վրա:

Օպերատիվ շտաբի տվյալներով՝ երկրում արձանագրվել է «Կոդի -19»-ի 1766 դեպք, իսկ մահացածների թիվը կազմում է՝ 23:

Ապաքինվել է 1,267 մարդ: Ներկայումս Ադրբեջանի հիվանդանոցներում բուժվում է 476 վարակված պացիենտ, որոնցից 18-ի վիճակը ծանր է։

Նմանատիպ