Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 530 նոր դեպք
Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 530 նոր դեպք

Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 530 նոր դեպք, մահացել է երեք վարակակիր:

Համապատասխան տվյալներն ադրբեջանական մամուլը տարածում է՝ վկայակոչելով երկրի նախարարների կաբինետին կից գործող օպերատիվ շտաբը:

Բացի այդ, շտաբի փոխանցմամբ, վերջին 24 ժամում Ադրբեջանում կորոնավիրուսից ապաքինվել է 101 պացիենտ:

Համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 43 280 մարդու մոտ, այդ թվում, ապաքինվել է 39 671 պացիենտ, մահացել է 619 վարակակիր: