Ադրբեջանում, տեղական առցանց լրատվամիջոցների երկու համահիմնադիրներ, երեք լրագրողներ և չորս ակտիվիստներ դատապարտվել են ազատազրկման՝ ֆինանսական հանցագործությունների հետ կապված մեղադրանքներով

10:24, 28.07.2026

Ռոյթերսը հաղորդում է, որ Ադրբեջանում տեղական առցանց լրատվամիջոցների երկու համահիմնադիրներ, երեք լրագրողներ և չորս ակտիվիստներ դատապարտվել են ազատազրկման՝ ֆինանսական հանցագործությունների հետ կապված մեղադրանքներով։

«Toplum TV»-ի հիմնադիր Ակիֆ Գուրբանովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, իսկ նրա գործընկեր Ալասգար Մամեդլին՝ 14 տարվա։

Բոլոր մեղադրյալները հերքում են մեղադրանքները և պնդում, որ գործը քաղաքական դրդապատճառներ ունի։ Նրանց փաստաբանները նշում են, որ բողոքարկելու են դատարանի որոշումը։

Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, «Toplum TV»-ն Ադրբեջանում գործող այն քիչ անկախ լրատվամիջոցներից մեկն է, որը լուսաբանում է քաղաքականությանը, կոռուպցիային, սոցիալական հարցերին և մարդու իրավունքներին վերաբերող թեմաներ։

Նմանատիպ