Ադրբեջանում սահմանային ոստիկանության ուղղաթիռ է կործանվել, զոհվել է 14 մարդ
Ադրբեջանում սահմանային ոստիկանության ուղղաթիռ է կործանվել, զոհվել է 14 մարդ:
Տեղեկությունը հաստատում է Ադրբեջանի սահմանային ծառայության պետի տեղակալ Իլհամ Մախտիևը։ Նրա խոսքով՝ վթարի հետևանքով տուժել է ևս երկու մարդ։
Ուղղաթիռի կործանման պատճառները հետաքննելու նպատակով Ադրբեջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել։ Կատարվում է հետաքննություն թռիչքի կանոնների խախտման հոդվածով։
Ուղղաթիռն այսօր կործանվել է Բաքվի մերձակայքում գտնվող Խիզ թաղամասում։