Ադրբեջանում «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութը կլինի անվճար:
Այս մասին, Ադրբեջանի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբում կայացած ճեպազրույցում հայտարարել է առողջապահության փոխնախարար Վիկտոր Գասիմովը:
Տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները:
Պատվաստանյութը նախ կտրվի ռիսկի տակ գտնվող անձանց, այդ թվում ՝ բժշկական ոլորտի ներկայացուցիչներին և բարձր տարիքի մարդկանց:
Ադրբեջանում համավարակի սկզբից արձանագրվել է վարակման 183 259 դեպք: Համավարակը խլել է 2 007 մարդու կյանք: