Ադրբեջանում կայացել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը

12:00, 18.04.2018

Ադրբեջանում կայացել է նորընտիր նախագահ, Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը: Արարողությունը տեղի է ունեցել երկրի օրենսդրական մարմնում:

Նախագահը երդում է տվել, որ պաշտպանելու է երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը և արժանվորեն ծառայելու է ադրբեջանցի ժողովրդին:

Նախագահական ընտրությունները Ադրբեջանում տեղի են ունեցել ապրիլի 11-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Իլհամ Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 86,02%-ը:

 

Նմանատիպ