Ադրբեջանում իրանական անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևանքով երկու մարդ վիրավորվել է, Բաքուն բացատրություն է պահանջում Թեհրանից
Ադրբեջանի Նախիջևան քաղաքում անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևանքով երկու մարդ է վիրավորվել։
Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն՝ ևս մեկ անօդաչու թռչող սարք է մտել Շաքարաբադ գյուղ։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ Բաքուն Թեհրանից պահանջում է սեղմ ժամկետներում պարզաբանել վերոհիշյալ հարցը, ներկայացնել բացատրություն և ձեռնարկել անհրաժեշտ ու անհապաղ միջոցներ, որպեսզի ապագայում նման միջադեպերը չկրկնվեն։
Հայտարարության մեջ նշվում է, որ ադրբեջանական կողմն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան պատասխան միջոցներ։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։