Ադրբեջանում հայտարարվել է պատերազմական դրություն: Պատերազմական դրության մասին հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները:
Պատերազմական դրություն է հայտարարվել նաև Հայաստանում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր երեկ, սեպտեմբերի 27-ի առավոտից: Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են իրավիճակի սրման ու կրակ բացելու մեջ: Տեղեկություններ կան երկու կողմերից զոհերի մասին: