Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև հունվարի 1-ը

19:49, 29.10.2021

Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։ Այս մասին տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները։

Կարանտինային ռեժիմի երկարաձգման պատճառը երկրում տիրող համաճարակաբանական վիճակն է:

Ադրբեջանում մեկ գիշերվա ընթացքում գրանցվել է վարակի 2 132 նոր դեպք, մահացել է 26 մարդ։ Համաճարակի տարածումից մինչ օրս Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 524 788 դեպք, որից 6 995-ը՝ մահվան ելքով։

Նմանատիպ