Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի 825 նոր դեպք, 33 հիվանդ մահացել է
Ադրբեջանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 825 դեպք, ապաքինվել է 1283 պացիենտ։ Միևնույն ժամանակ, վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում Կովիդ 19-ից մահացել է 33 հիվանդ։
Տեղեկությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբի վրա։
Նոյեմբերի 22-ի դրությամբ՝ Ադրբեջանում համավարակի սկզբից գրանցվել է կորոնավիրուսի 574 799 դեպք, որից 539 494-ը՝ ապաքինվել է։