Ադրբեջանում արձանագրվել է Կովիդ 19-ի 585 նոր դեպք, 16 հիվանդ մահացել է

19:08, 06.12.2021

Ադրբեջանում անցած օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է Կովիդ 19-ի 585 նոր դեպք, 16 մարդ մահացել է։ Տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի առողջապահության նախարարության օպերատիվ շտաբի վրա։

Երկրում այս պահի դրությամբ վարակից բուժվում է 23 469 մարդ։

Համավարակի տարածումից ի վեր Ադրբեջանում գրանցվել է վարակի հաստատված 596 973 դեպք, որոնցից 7 983-ը մահացել են։

Նմանատիպ