Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 61 նոր դեպք
Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 61 նոր դեպք, ապաքինվել է 204 վարակակիր, մահացել` 2 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 335 126 դեպք, որտեղից ապաքինվել է 328 398 պացիենտ, իսկ զոհվածների թիվը հասել է 4 953-ի: Բացի այդ, հունիսի 12-ի տվյալներով, երկրում ակտիվ դեպքերի թիվը կազմում է 1 775: