Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 601 նոր դեպք, մահացել է 19 պացիենտ
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 601 նոր դեպք, մահացել է 19 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 601 նոր դեպք, ապաքինվել է 1 593 վարակված, մահացել է 19 մարդ:

Տվյալները տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի նախարարների կաբինետին կից գործառնական շտաբի տվյալներին:

Համավարակի սկզբից մինչ օրս Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 224 651 դեպք, այստեղից բուժվել է 208 681 հիվանդ, մահացել է 2 909 վարակված:

Այս պահին երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը հասնում է 13 061-ի: