Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1477 նոր դեպք, մահացել է 21 մարդ
Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1477 նոր դեպք, ապաքինվել է 628 վարակակիր, մահացել` 21 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 482 578 դեպք, որտեղից ապաքինվել է 479 675 պացիենտ: