Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 213 նոր դեպք
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 213 նոր դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 213 նոր դեպք, ապաքինվել է 2 104 պացիենտ, մահացել է 21 մարդ:

Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբի վրա:

Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 320 322 դեպք, որտեղից ապաքինվել է 294 564 պացիենտ, իսկ զոհվածների թիվը հասել է 4 538-ի: Կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կազմում է 24 220: