Ադրբեջանն ու Հայաստանը միմյանց մեղադրում են սահմանային գոտում միմյանց սադրելու մեջ

14:31, 12.01.2022

Ադրբեջանն ու Հայաստանը միմյանց մեղադրում են սահմանային գոտում միմյանց սադրելու մեջ:

Ադրբեջանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ հայկական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել է Քալբաջար, Զեյլիկ և Թովուզ շրջաններում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը։

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերը դիմել են պատասխան գործողությունների։ ՊՆ-ն հայտարարում է, որ Հայաստանի կողմից սահմանային գոտում իրավիճակի սրումը եղել է անհիմն և հակասում է եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորություններին, ինչը կանխամտածված ռազմական սադրանք է և արկածախնդրություն։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նշում է, որ սահմանային գոտում սադրիչ գործողություններ է իրականացրել ադրբեջանական զինուժը։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքով երրորդ զինծառայողի մահվան մասին։

Երեկ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է: Ինչպես հայտարարել են Բաքվում, Հայաստանի զինված ուժերի կազմակերպած սադրանքի արդյունքում ադրբեջանական բանակի զինծառայողներից մեկը զոհվել է։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի կողմից իրականացված կրակոցների հետևանքով զոհվել է երկու զինվոր, ևս երկուսը վիրավորվել են։

ԵԱՀԿ-ն արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի սրմանը և կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը և երկխոսել հակամարտությունը կարգավորելու համար։

Նմանատիպ