Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հանդիպելու են Բաքվում

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաքում, որտեղ այսօր կայանալու է՝ Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների առաջին բազմակողմ հանդիպումը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, նոր ձևաչափը նախատեսում է տարածաշրջանային կապերի հաստատում  և այնպիսի ոլորտներում համագործակցության խորացում, ինչպիսիք են՝ տրանսպորտը, էներգետիկան և այլն:

Հանդիպման ավարտից հետո կայանալու է նախարարների համատեղ մամլո ասուլիսը: