Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակի կապակցությամբ
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակի կապակցությամբ

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակի կապակցությամբ։

Տեղեկությունը տարածել է Ադրբեջանի վարչապետի վարչակազմը։

Ըստ Ադրբեջանի վարչապետի վարչակազմի, Ալի Ասադովն այս հաղթանակը գնահատել է որպես բարեկամ վրաց ժողովրդի աջակցության ևս մեկ հաստատում երկրում ներկայիս քաղաքական կուրսին։

«Նամակը համոզմունք է հայտնում, որ ընտրությունների արդյունքները կծառայեն Վրաստանի առաջընթացին և հետագա բարգավաճմանը, ինչպես նաև կնպաստեն ադրբեջանա-վրացական ռազմավարական գործընկերության հարաբերությունների համակողմանի զարգացմանը, որոնք հիմնված են բարեկամության և դարավոր ավանդույթների վրա»,- նշված է Ադրբեջանի վարչապետի վարչակազմի տարածած տեղեկատվության մեջ։