Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կործանիչը ընկել է Կասպից ծովը

12:51, 25.07.2019

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կործանիչ, Միգ -29 – ը ընկել է Կասպից ծովը:

Լրատվությունն այս մասին տարածում է հանրապետության պաշտպանության նախարարությունը:

Ավիաաղետը տեղի է ունեցել հուլիսի 24-ին: Ինքնաթիռը կատարում էր ուսուցողական թռիչք, երբ անհետացել է ռադարներից:

Ընթանում են որոնողափրկարարական գործողություններ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության որոշմամբ, ստեղծվել է հետաքննչական խումբ, որը պետք է քննի աղետի հետևանքները:

Նմանատիպ