Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ կանխել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից պլանավորված ահաբեկչական սադրանքները, այդ թվում՝ Բաքու-Ջեյհան խողովակաշարի վրա հարձակումը

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ կանխել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից երկրի տարածքում պլանավորված ահաբեկչական սադրանքները և հետախուզական հավաքագրումը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պլանավորված հարձակումների թիրախների թվում էին ռազմավարական նշանակություն ունեցող Բաքու-Ջեյհան խողովակաշարը, Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը, Լեռնային հրեաների կրոնական համայնքի առաջնորդներից մեկը և աշկենազիական սինագոգը։

Ըստ Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության՝ երկրի տարածք են մտցվել երեք պայթուցիկ սարքեր, սակայն անվտանգության ծառայությունը վնասազերծել է դրանք և կանխել դրանց փոխանցումը այլ անձանց։