Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը. Իրանի անօդաչու թռչող սարքերի հարձակումներին ի պատասխան անհրաժեշտ հակազդեցություններ են նախապատրաստվում, այդ ագրեսիայի ակտերը անպատասխան չեն մնա
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը. Իրանի անօդաչու թռչող սարքերի հարձակումներին ի պատասխան անհրաժեշտ հակազդեցություններ են նախապատրաստվում, այդ ագրեսիայի ակտերը անպատասխան չեն մնա

Իրանական անօդաչու թռչող սարքերի կողմից իրականացված հարձակումների կապակցությամբ նախապատրաստվում են անհրաժեշտ հակազդեցություններ, այդ ագրեսիայի ակտերը անպատասխան չեն մնա,- ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ անօդաչու թռչող սարքերի տեխնիկական պարամետրերը և հարձակումների մանրամասները հետաքննության փուլում են։

Նախարարության հայտարարության համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը կրում է միջադեպի համար ամբողջ պատասխանատվությունը։

«Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից մեր երկրի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ իրականացված հարձակումները՝ չնայած ռազմական անհրաժեշտության բացակայությանը։ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պատրաստում է անհրաժեշտ պատասխան միջոցառումներ՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար, այդ ագրեսիայի ակտերը անպատասխան չեն մնա», – ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Ադրբեջանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևանքով վիրավորվել է երկու մարդ։