Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է ադրբեջանական զինուժի կողմից հայ զինվորներին գերեվարելու մասին

11:44, 27.05.2021

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, ադրբեջանական զինուժը գերեվարել է Հայաստանի զինված ուժերի զինծառայողներին:

Նախարարության տվյալներով, Հայաստանի զինված ուժերի հետախուզա-դիվերսիոն խումբը փորձել է ներխուժել հայ-ադրբեջանական պետական ​​սահմանի Քալբաջարի շրջան, Յուհար-Այրիմ գյուղ:

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, համապատասխան միջոցառումների արդյունքում բերման են ենթարկվել թշնամու վեց զինծառայողներ, ովքեր պատրաստվում էին ականապատել ադրբեջանական բանակի դիրքեր տանող մատակարարման գծերը:

Ըստ ադրբեջանական կողմի, առավոտյան Ադրբեջանի հետ սահմանի մոտ մոբիլիզացվել են Հայաստանի զինված ուժերի մի քանի ռազմական մեքենաներ ու տանկ, որոնց տեղաշարժը դադարեցվել է համապատասխան միջոցառումների արդյունքում:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը արձագանքել է միջադեպին, ասելով, որ այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները շրջափակել և ապա գերեվարել են Հայաստանի զինված ուժերի վեց զինծառայողների, որոնք ինժեներական աշխատանքներ էին իրականացնում: Նախարարության տվյալներով, ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ հայ զինվորներին վերադարձնելու համար:

Նմանատիպ