Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 79, վիրավորվել՝ 282 ադրբեջանցի զինծառայող

22:56, 17.09.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Հայաստանի հետ հակամարտության արդյունքում 79 ադրբեջանցի զինծառայող է զոհվել, 282-ը՝ վիրավորվել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է այն զինծառայողների ցուցակը, ովքեր իրենց տեղեկություններով զոհվել են հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրման ժամանակ։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ադրբեջանի կողմից զոհվել է 79 զինծառայող։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ հակամարտության սրման հետ&անքով տուժել է 282 զինծառայող։ Նրանցից 43-ը ստացել են առաջին բուժօգնություն և վերադարձել բանակի շարքեր, 115-ի վիճակը գնահատվում է բավարար, 103-ը՝ միջին ծանրության, 21 զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր։

Բացի այդ, ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, հակամարտության սրման ժամանակ երկու խաղաղ բնակիչ է տուժել։

Նմանատիպ