Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, Հայաստանի բանակը Ադրբեջանի տարածքի ուղղությամբ արձակել է բալիստիկ հրթիռ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, հայկական բանակը երեք բալիստիկ հրթիռ է արձակել Ադրբեջանի տարածքի ուղղությամբ:
Ադրբեջանական մամուլը, հիմնվելով երկրի պաշտպանության նախարարությանը գրում է, որ Հայաստանի տարածքում տեղակայված օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգից երկու բալիստիկ հրթիռ է արձակվել ՝ Գաբալի ուղղությամբ, իսկ մեկը ՝ Քուրդամիրի ուղղությամբ:
Պաշտոնական Բաքուն ասում է, որ հայկական բանակը հրթիռային հարված է հասցրել նաև Սիազան շրջանի վրա: Ադրբեջանի իշխանություններում ասում են, որ հայկական բանակի թիրախը խաղաղ բնակիչներն ու քաղաքացիական ենթակառուցվածքներն են: Զոհերի մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:
Իր հերթին ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն և ցինիկ սուտ է անվանել Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ՝ Շուշան Ստեփանյանը: