Ադրբեջանի նախագահի կինը՝ Մեհրիբան Ալիևան, այցելել է Վրաստանի ազգային թանգարան
Ադրբեջանի նախագահի կինը՝ Մեհրիբան Ալիևան, այցելել է Վրաստանի ազգային թանգարան։
Մեհրիբան Ալիևային հյուրընկալել են Վրաստանի նախագահի կինը՝ Թամար Բագրատիոնին, մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն, մշակույթի փոխնախարար Գիորգի Միրցխուլավան և Վրաստանի ազգային թանգարանի գլխավոր տնօրեն Դավիթ Լորթքիպանիձեն։
Մեհրիբան Ալիևան շրջել է թանգարանի «Քարի դարի Վրաստան» մշտական ցուցադրությունում, որտեղ ներկայացված են Վրաստանի տարածքում հայտնաբերված ամենակարևոր հնագիտական նյութերը։ Նա նաև շրջել է «Հնագիտական գանձեր» ցուցասրահում, որտեղ ներկայացված են մ.թ.ա. 3-րդ հազարամյակից մինչև մ.թ. 4-րդ դարը ժամանակաշրջանի եզակի արժեքավոր իրեր։
Մեհրիբան Ալիևան Վրաստանի ազգային թանգարանին է նվիրաբերել «Ազերխալչա»-ի արհեստանոցներում ստեղծված հինգ եզակի գորգ, այդ թվում՝ ձեռագործ գորգեր, որոնք ստեղծվել են հայտնի ադրբեջանցի նկարիչ Ռուֆատ Իսմայիլովի ուրվագծերի համաձայն։
Տեղեկատվությունը հրապարակել է Վրաստանի մշակույթի նախարարությունը։