Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Անվտանգության խորհրդից՝ պետական ​​հեղաշրջման փորձի հետաքննության պատճառով
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Անվտանգության խորհրդից՝ պետական ​​հեղաշրջման փորձի հետաքննության պատճառով

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիևին հեռացրել են երկրի Անվտանգության խորհրդի կազմից։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Իլհամ Ալիևը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Մեհթիևին մեղադրանք է առաջադրվել իշխանության զավթման, պետական դավաճանության և հանցավոր ճանապարհով ստացված գույքի լեգալացման նպատակով իրականացված գործողությունների համար։ Քրեական գործի շրջանակում նրան դատական կարգով սահմանվել է չորս ամիս տնային կալանք։

Ռամիզ Մեհթիևը նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1995-2019 թվականներին։ 2019 թվականին Ալիևը նրան ազատել է պաշտոնից։