Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել Ֆրանսիայի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Մարտին Ռայանին

12:32, 23.09.2026

Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել Ֆրանսիայի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Մարտին Ռայանին։

Այս մասին ասվում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանագրում, որը վերաբերում է դատապարտյալների որոշակի խմբի ներմանը։

Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Ռայան Մարտին Ռիչարդսը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից 2026 թվականի մարտի 16-ին դատապարտվել է տասը տարվա ազատազրկման։ Հենց Մարտին Ռայանին էր Ֆրանսիան փորձում ազատ արձակել, երբ պահանջում էր ռուս գործարար Ալիշեր Ուսմանովին հանել Եվրամիության պատժամիջոցների ցուցակից։ Փարիզի խնդրանքը բավարարվել է։

Բացի այդ, պատժամիջոցների ցուցակից հանվել է մեկ այլ ռուս գործարար՝ Միխայիլ Ֆրիդմանը։ Պատժամիջոցների տակ գտնվող այլ անձանց նկատմամբ պատժամիջոցները երկարաձգվել են 36 ամսով։

Նմանատիպ