Ադրբեջանի ԿԸՀ-ն հաստատել է արտահերթ նախագահական ընտրություններում նախագահի պաշտոնում Իլհամ Ալիեւի թեկնածությունը

17:09, 19.12.2023

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է արտահերթ նախագահական ընտրություններում նախագահի պաշտոնում Իլհամ Ալիեւի թեկնածությունը։

Երկրում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի փետրվարի 7-ին։

Ադրբեջանում վերջին նախագահական ընտրությունները կայացել են 2018 թվականին, հետևաբար հաջորդ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին 2025 թվականի ապրիլին։

Նմանատիպ